Կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ

Malukh

 Ապրիլի 16-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողանալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։

Նրանք ոստիկաններին հայտնել են, որ ապրիլի 15-ին նույնպես նույն դաշտավայրում կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։

 

armitimes

Ձեզ կհետաքրքրի...