Իմ լիազորության շրջանակից դուրս չեմ եկել, եթե ծառայությանս կարիքը չկա՝ խնդիր չեմ տեսնում

chem xaxtel

 Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը, որն այսօր ազատվել է աշխատանքից խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի համար, 24News-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտնել է իր կարծիքը՝ դուրս չգալով իր լիազորությունների շրջանակներից։

«Իմ կարծիքն արտահայտելը բերեց նրան, որ ԱԺ-ից դուրս գալուց հետո, տեղեկացա, որ հեռացրել են աշխատանքից։ Ես ընդամենը տվել եմ խորհրդակցություն այն հարցերի շուրջ, որոնք պատգամավորներին հուզել են։ Ես գնացել էի քննարկման, որտեղ արտահայտել եմ միայն իմ կարծիքը ու շեշտել, որ  քաղաքական շահարկում պետք չէ անել։

Ես այնտեղ դիտարկում էի դա որպես ծառայություն։ Իսկ եթե Արցախի կառավարությունը գտնում է, որ իմ ծառայության կարիքը չունի, ես խնդիր չեմ տեսնում»,- հստակեցրեց նա։

Ձեզ կհետաքրքրի...