Ռազմական համագործակցության աննախադեպ պայմանագիր Իսրայելի ու Հունաստանի միջև

Israel Hunastan

 Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են երկու երկրների պատմության մեջ իր խոշոր ծավալներով աննախադեպ պայմանագիր։ Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը մի շարք հարցերում:

Պայմանագրով, որի արժեքը կազմում է 1.6 մլրդ դոլար,  նախատեսվում է ստեղծել Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային պատրաստության միջազգային կենտրոն։

Պայմանագիրն Իսրայելի կողմից ստորագրել է պաշտպանության նախարարության միջազգային պաշտպանական համագործակցության վարչության պետ Յաիր Կուլասը։ Վերջինիս խոսքերով՝  սա «մինչ այժմ կնքված խոշորագույն պաշտպանական համաձայնագիրն է երկու երկրների միջև»:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն էլ նշում է, որ երկու երկրների համագործակցության հիմքում ընկած են Հունաստանի և Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների միջև ամուր հարաբերությունները։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...