Տեղեկությունը, թե «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանն ընդունվում են COVID-19-ով ծննդկաններ, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Lusavorich
Վերջին շրջանում շրջանառվող տեղեկությունը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանն ընդունվում են COVID-19-ով ծննդկաններ, սխալ է և չի համապատասխանում իրականությանը: Սա թերևս շփոթության արդյունք է, քանի որ կորոնավիրուսով հիվանդ հղիների բուժումն իրականացնում է մեր բուժկենտրոնը:
Բուժկենտրոնը և ծննդատունն առանձին մասնաշենքեր են՝ իրարից զգալի հեռավորության վրա:
Մեր ծննդատանը շարունակվում է հղիների և ծննդկանների վարման սովորական ընթացքը:
Ծննդատունն առաջարկում է՝
անվճար ծննդօգնություն և նախածննդյան հսկողություն.
բարձր ռիսկի հղիների հսկողություն բոլոր ախտաբանական վիճակներում.
անհատական մոտեցում յուրաքանչյուր հղիին.
հետծննդյան հիվանդասենյակներ՝ նախատեսված մոր և մանկան համար.
նորածինների վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և հատուկ խնամքի բաժանմունքներ՝ ապահովված նորածնային խնամքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով.
պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմ:

Ձեզ կհետաքրքրի...