Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. Սյունիքի ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ ոստիկանությունում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
Մասնավորապես, պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը եւ Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Ալեքսանդր Մամիկոնյանը, իսկ տեղակալ՝ Զորիկ Վարդանյանը, Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը, իսկ Գորիսի բաժնի պետ՝ Ալեն Կարապետյանը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են ազատվել բարձրաստիճան պաշտոնյաները, Գաբրիելյանը պատասխանեց. «Ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ լինում են»: