Սերգեյ Պախոմովն ինստագրամյան իր էջում պատասխանել է հայ գերիների հարցով ռուսական պատվիրակության չքվեարկելու մասին
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն ինստագրամյան իր էջում պատասխանել է հայ գերիների հարցով ռուսական պատվիրակության չքվեարկելու մասին օգտատերերից մեկի հարցին։
Պախոմովն ասել է, թե չեն քվեարկել տեխնիկական խնդրի պատճառով․
«Այդ հարցի քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։ Մենք նույնպես չենք հավատում պատահականություններին։ Համապատասխանաբար դիմել ենք»,- գրել է պատգամավորը։
24news.am