ԱԽ-ն հրապարակել է սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անվտանգության խորհուրդը հրապարակել է սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:
Ավելի վաղ ԱԽ-ն հրապարակել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր։
Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե ԱԽ նիստերի արձանագրություններն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։ Նա առաջարկում է նախաձեռնել պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում: