Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Հրանտ Բագրատյան
Հետևելով Ադրբեջանի կողմից ռազմական գնումների մասին տեղեկատվությանը, շատ հավանական եմ համարում հունիսի երկրորդ կեսին կամ հուլիսի առաջին կեսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ երբ Ալիեւը ասում է Զանգեզուր, նկատի ունի նաեւ Վայքն ու Եղեգնաձորը, գրում է News.am-ը։
Նրա խոսքով, աշխարհը չի դատապարտում Ալիեւին եւ այն տպավորությունն է, որ աշխարհն ասում է՝ Զանգեզուրն էլ տվեք, թող հանգստանա. «Այստեղ արդարություն չկա: Թույլ կողմը հայերն են, թող հայերի հաշվին հարցը լուծվի: Կարծում եմ՝ ՀՀ նախագահն ու վարչապետը Սյունիք այցելելով, հավանաբար ինչ-որ տեղեկատվություն ունեն, եւ հիմա եթե Սյունիքը տան էլ, իբր պատերազմ եղավ, Ադրբեջանը վերցրեց: Ես այդպես եմ գնահատում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։