Փաշինյանի դեմ «ինքնաբուխ» ցույցի մասնակիցը Քոչարյանի ակտիվ աջակից է. armtimes

Aktiv ajakic

 «Սյունիքի մարզում տեղի ունեցած «ինքնաբուխ» ցույցի մասնակիցներից Արմեն Ծովակ Մինասյանն է, ով հանրությանը հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի ակտիվ աջակից»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով Մինասյանի նկարը՝ գրել է քաղաքագետ Մովսես Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում շատերը գրառումներ էին անում, որ Սյունիքում Փաշինյանի դեմ սադրանքների հեղինակները Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն էին, իսկ նրանց համախմբում էր Քաջարանի քաղաքապետը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունները:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...