«Նիկոլ Փաշինյանը, ուղղակի մազապուրծ լինելով, փախավ Քաջարանից». Քաջարան համայնքի ղեկավար

Qajarnai  ghekavar

Ժողովուրդը փակել էր դեպի Քաջարան ճանապարհը այդ հողատուի համար, և սյունեցիները չեն պատրաստվում իրենց դիրքորոշումը փոխել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը:

«Ժողովուրդը դուրս էր եկել և ինքնաբուխ փակել էր դեպի Քաջարան ճանապարհը և մի փոքր հատված էր բաց դեպի Կապան, Նիկոլ Փաշինյանը ուղղակի այդ հատվածով կարողացավ մազապուրծ լինել և փախնել: Ինքը, ինչպես գողտու եկել է, այդպես էլ փախել է»,- ասաց Մանվել Փարամազյանը:

Համայնքապետը նաև ընդգծեց՝ սյունեցիները տեղյակ չեն եղել, որ նա գալիս է մարզ և ոտքի են կանգնել ինքնաբուխ:

«Քաղաքացիները հստակ դիրքորոշում ունեն, և այդ դիրքորոշումը ոչ մի դեպքում չի փոխվելու։ Սյունեցին այս հողատուի նկատմամբ չի պատրաստվում իր դիրքորոշումը փոխել: Սյունեցին ամուր կանգնած է իր տեղում»,- նշեց համայնքապետը:

Ձեզ կհետաքրքրի...