Կան խնդիրներ, որոնք պետության պարտականությունն են, բայց կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից. ՀՀ նախագահ

Nakhagah

«Կան խնդիրներ, որոնք պետության պարտականությունն են, բայց կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից, բարեգործական միջոցներով: Կան նաև համակարգային խնդիրներ: Պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր և նոր գործունեություն, որպեսզի թշնամին տեսնի, որ այս գյուղերը ծաղկում են, ոչ թե դատարկվում։ Գյուղի բարեկեցությունը բոլորի պարտականությունն է։ Դուք այդ ճակատում եք, և ճակատը միայն կրակելով չէ, այլ նաև գյուղի հաջողությունն է, ուստի բոլորս անելիք ունենք։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե մենք կարգուկանոն ունենանք, կազմակերպված լինենք, ինքներս մեզ չխաբենք, հույսով չսպասենք, որ ինչ-որ մեկը կգա ու մեզ համար հարց կլուծի»։
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Դավիթ Բեկ բնակավայր, հանդիպել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Դավիթ Բեկ և Կաղնուտ բնակավայրերի ղեկավարներ Բենիամին Պողոսյանի և Արթուր Հովհաննիսյանի, տեղի բնակիչների հետ։

Ձեզ կհետաքրքրի...