«Մենք ենք մեղավոր, ճիշտ եք, մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ այ սրա համար, սա էլ ենք կարգավորելու» . Փաշինյան

Meghavor enq

«Մենք ենք մեղավոր, ճիշտ եք, մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ այ սրա համար, սա էլ ենք կարգավորելու». Ագարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով այսպես արձագանքեց իր ետեւից քայլող ու հայհոյանքներ հնչեցնող խմբին՝ նրանց մատնացույց անելով: 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Ագարակում շրջում էր փողոցներում, շփվում քաղաքացիների հետ, ողջունում ու պատասխանում ողջույններին: 

Նա փորձեց բակերում զրուցել մարդկանց հետ, սակայն վերը նշված խումբը հետեւում էր վարչապետին՝ շարունակելով վանկարկումներն ու սադրանքները:

Ձեզ կհետաքրքրի...