Գերմանիայի կանցլերի թեկնածու կառաջադրվի «Թուրք Արմինը»

Turq

 Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող «Քրիստոնյա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) խորհուրդը  որոշել է այդ կուսակցության նախագահ Արմին Լաշետի թեկնածությունն առաջադրել սեպտեմբերի 26-ին կայանալիք կանցլերի ընտրություններում:

Նշենք, որ Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի նախարար Լաշետը ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության նախագահ էր ընտրվել տարեսկզբին: 

Հատկանշական է, որ Լաշետը թուրք ներգաղթյալների հետ լավ հարաբերություն ունենալու պատճառով հայտնի է որպես «Թուրք Արմին» մականվամբ:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...