Թուրքական լրատվամիջոց. «Ցեղասպանությունը սկսվել է հայ մտավորականներից»

Mtavorakanutyun

 Ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական «Bianet» կայքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով անդրադարձել է ապրիլի  24-ի պատմական նշանակությանը և ներկայացրել իրողությունները՝ ժամանակագրական հաջորդականությամբ: 

Հրապարակումը վերնագրվել է. «Ցեղասպանությունը սկսվել է նրանցից. հայ գրողներ և լրագրողներ»:

«Հայոց ցեղասպանության սկիզբ է համարվում այն, որ 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին և աքսորվեցին պոլսահայ մտավորականները»,- գրում է «Bianet»-ը:

Կայքում դիպաշարին կից հրապարակվել է նաև «1915 ապրիլի 24. Ստամբուլ, Չանքըր, Այաս, Անկարա» գրքի հեղինակ Նեսիմ Օվադիա Իզրայիլի կազմած անվանացանկը հայ մտավորականների, որոնք զոհ են դարձել Հայոց ցեղասպանությանը: Ցանկում մտավորականի անվան դիմաց նշվում է մասնագիտությունը, աքսորման ամսաթիվն ու վայրը, ինչպես նաև սպանության տարեթիվը: 

Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ հիշյալ անվանացանկը բաց է ոճրագործության զոհ դարձած հայ մտավորականների անունները համալրելու համար: 

Ձեզ կհետաքրքրի...