«ԱՄՆ նախագահին խորհուրդ ենք տալիս սեփական անցյալին նայել». Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պետք է սեփական անցյալին նայի, հայտնում է Ազատությունը։
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք ԱՄՆ նախագահի ձևակերպումները, որոնք կրկնում են բոլոր նրանց մեղադրանքները, որոնց միակ նպատակը մեր երկրի նկատմամբ թշնամանքն է»,- Թվիթերում գրել է Քալընը։
«Մենք ԱՄՆ նախագահին խորհուրդ ենք տալիս սեփական անցյալին և ներկային նայել»,- հավելել է Թուրքիայի նախագահի խոսնակը։