«Զանգեզուրի միջանցք» հասկացությունը կեղծիք է. Ահմադ Քազեմի

Qazemi

Ադրբեջանի նախագահի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությունն այս օրերին ակտիվ քննարկվում է իրանական լրատվամիջոցներում: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է՝ պատմության մեջ այսպես կոչված «Զանգեզուրի միջանք» կոչվող հասկացություն գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի:  

Փորձագետն ընդգծել է՝ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցության ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ:

Քազեմին հավելել է՝ Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել և մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, նաև զսպել Չինաստանն ու Ռուսաստանը և հարվածել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:

Իրանական մեկ այլ՝ «Մեհր» գործակալության կայքում հրապարակված հոդվածում էլ ընդգծվել է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և Թեհրանը պետք է պաշտոնապես դատապարտի նման հայտարարությունները:

Ձեզ կհետաքրքրի...