Բայդենի հայտարարությունից հետո Պակիստանն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային

Pakistan

 Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո իր աջակցությունն է հայտնել թուրքական կողմին:

Հրապարակման մեջ նշվել է, որ Քուրեյշին զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Իսկ Պակիստանի արտաքին գործերի խոսնակ Զահիդ Հաֆըզ Չավդրին ներկայացրել է այս հարցում Իսլամաբադի տեսակետը, ըստ որի՝ «պատմական իրադարձությունների միակողմանի մոտեցումները և քաղաքականացումը կարող են հանգեցնել ժողովուրդների միջև վստահության նվազմանը և տանել բևեռացման»:

Չավդրիի գնահատմամբ՝ «1915-ի դեպքերի մասին ճշմարտությունը» բացահայտելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը «կառուցողական է»:

Այնինչ ճշմարտությունը վաղոցւ արդեն բացահայտված է. Հայոց ցեղասպանությունը բավարար չափով փաստագրված ու փաստարկված է։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...