ԵՐԲ ԻՐԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. ՀԱՅՏՆԻ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ. hraparak am
Միացյալ Նահանգները պետք է վերացնի սանկցիաները մոտ 1,5 հազար մարդու հանդեպ, եւ մոտ հազար ընկերությունների հանդեպ, որպեսզի Իրանը վերադառնա Միջուկային գործարքի համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին: Նա մանրամասնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ սահմանած սանկցիաները բաժանվում է երկու տիպի` սեկտորալ սանկցիաներ, որոնք ներառում են նավթային արտահանումները, բանկային եւ ապահովագրական ոլորտները, նավագնացությունը, նավթաքիմիան, շինարարությունը եւ ավտոարտադրությունը, եւ այլ սանկցիաներ, որոնք սահմանվել են իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հանդեպ:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սանկցիոն ցանկում մոտ հազար հինգ հարյուր մարդ կա եւ հազարից ավելի ընկերություն: Արաքչին ասել է, որ բանակցությունները երկու ուղղություններում էլ ընթանում են եւ բոլոր սանկցիաները պետք է հանվեն: Նա ասել է, որ անհնարին է կանխատեսել, թե Միջուկային գործարքի ապագայի հարցով Վիեննայի բանակցությունները որքան շարունակականություն կունենան:
Իրանցի դիվանագետը սակայն ընդգծել է, որ Թեհրանը շտապողականություն չի ցուցաբերի եւ նաեւ թույլ չի տա, որպեսզի այդ բանակցությունները խաթարվեն: Արաքչին ասել է, որ կարեւոր է այն հանգամանքը, որ բանակցությունները պահպանեն իրենց լրջությունը, քանի որ եթե Իրանը տեսնի, որ երկխոսության լրջությունը չի պահպանվում, այն կդադարեցնի:
hraparak.am