Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է նաև ԼՂ հարցը

Zrucel en

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է RFI-ն

Նախագահներն արձանագրել են՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա պահին հանգիստ է, շարունակվում է իրավաչափ աշխատանքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ուղղությամբ:

«Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում ‘ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», — ասվում է հաղորդագրությունում»,- ասված է հաղորդագրությունում:

Ձեզ կհետաքրքրի...