ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել

Meghadranq

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել՝ 1lurer.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:

Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 3-րդ մասով:

ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ձեզ կհետաքրքրի...