2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար. ՀԲ–ի զեկույցը հարցեր է առաջացրել. պատգամավոր

Dolar

 Մինչ հարցի վերջնական պարզաբանումը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ 2017 կամ 2018թ–ին Հայաստանից Ադրբեջան և հակառակը գումար չի փոխանցվել, այս տվյալներն էլ արժանահավատ չեն։

2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը` հավելելով, որ տվյալները ներկայացված են եղել Համաշխարհային բանկի տարեկան զեկույցում։

Ձեզ կհետաքրքրի...