Ակնաբուժական կենտրոնին տրվել է պատերազմում վիրավորած զինվորների աչքերի պրոթեզավորման համար անհրաժեշտ նյութեր

Akn

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկա է եղել Ֆրանսիայի Նիս քաղաքի «SOS Armenie Cote d’Azur» ասոցիացիայի կողմից Հայաստանին նվիրաբերված հումանիտար օգնության ընդունման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատը, փոխնախագահ Կրիկոր Աժդերհանյանը, «Ալիսա» ակնաբուժական կենտրոնի համահիմնադիր Սևակ Ավագյանը և Ֆրանսիայից ժամանած պատվիրակության այլ անդամներ: 

Նշենք, որ «SOS Armenie Cote d’Azur» ասոցիացիան 1988-ի կործանարար երկրաշարժից ի վեր հումանիտար օգնություն է տրամադրում Հայաստանին և  Արցախին: Այս անգամ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղակայված «Աչք» արհեստական աչքի ստեղծման մասնագիտացված կենտրոնին է հանձնվել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորած զինվորների աչքերի (և աչքի նմանատիպ խնդիր ունեցող այլ անձանց) պրոթեզավորման համար անհրաժեշտ որոշակի նյութեր:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը Հայաստանի և Արցախի բուժկենտրոններին տրամադրվող աջակցության և մասնագետների փորձի փոխանակման հարցում` տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ձեզ կհետաքրքրի...