Կապուտան գյուղի դաշտերում մարդու գանգ և դի է հայտնաբերվել՝ նեխած վիճակում

Gang

 Ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում։

Ձեզ կհետաքրքրի...