Քուրդ 132 մտավորական դատապարտել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի աղմկահարույցը հայտարարությունը

Qrder

Քուրդ 132 մտավորական դատապարտել է անվանի թուրք պատմաբան, ցեղասպանագետ և պրոֆեսոր Թաներ Աքչամի թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթին տված հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը: 

ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս Աքչամը պնդել էր, որ 19-րդ դարի ֆեոդալական հասարակության մեջ, օրինակ՝ քրդական շրջաններում քուրդ աղաներին էր պատկանում ամուսնացող հայերի հետ «առաջին գիշերն անցկացնելու իրավունքը»: Այս մասին մտավորականները գրավոր հայտարարություն են տարածել: 

Քուրդ մտավորականներընԱքչամի խոսքերը պոռոտախոսություն և անհեթեթություն են որակել, ինչպես նաև՝ վիրավորանք երկու ժողովրդի հասցեին: Նրանք թուրք պատմաբանից պահանջել են կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել հայ և քուրդ ժողովուրդներից:  

Ստորագրողների թվում են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Իսմայիլ Բեշիքջին (պատմաբան), Շաքիր Էփյոզդեմիրը, Թեմուրե Խելիլը, Սըդքը Զիլանը, Իբրահիմ Հալիլ Բարանը, Ռոշան Լեզգինը, Իմամ Թաշչըերը, Նիմեթուլլահ Աթալը և ուրիշներ: 

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...