Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, որ ինքը ամեն գնով պետք է հասնի իշխանության, ես սխալվեցի, որ նրա համար թանկ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը. մեջբերումներ Սերժ Սարգսյանի հարցազրույցից
Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, որ ինքը ամեն գնով պետք է հասնի իշխանության, ես սխալվեցի, որ նրա համար թանկ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։
***
Ռադիոտան ժամանակ նրանք սակավաթիվ էին, իսկ այդ ժամանակ արդեն բավականաչափ մարդ կար փողոցներում, դրա համար ես էլ չընդդիմացա իրավապահների որոշմանը` ձերբակալել Նիկոլ Փաշինյանին ապրիլի 22-ին։
***
Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանին ապրիլի 22-ի ձերբակալությունից հետո ազատ արձակելու որոշմանը ես մասնակցել եմ։ Որովհետև կարծում էի Կարեն Կարապետյանի դիրքերը կարծում էի դրանով ավելի ամուր կլինեին։
***
Երբ ես Կարեն Կարապետյանին 2016 թվականին առաջարկեցի ստանձնել Վարչպետի պաշտոնը, ես նրան նաեւ ասել եմ, որ եթե Վարչապետի պաշտոնում իրեն դրսևորի լավ, ապա ես նրան տեսնում եմ իմ իրավահաջորդի դերում։
***
2017 թվականին ես Կարեն Կարապետյանին հարցրել եմ, պատրաստ է արդյոք նա ստանձնելու Վարչապետի պաշտոնը։ Նա հարցրերց իմ կարծիքը։
Ես նրան ասացի, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը Ղարաբաղյան հարցում, ապա համանախագահները կարող են նոր առաջարկներ անել։
Որից հետո ես նրան առաջարկել եմ որոշակի կարճ ժամանակ զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը։
***
Թե ինչու Կարեն Կարապետյանը չօգտագործեց լծակները, կարծում եմ նույն տրամաբանությամբ ինչու ես չարեցի։
***
Կարեն Կարապետյանը, երբ նայեց հրաժարականի տեքստը նա խնդրեց հանել մի նախադասություն.
«Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռքբերված երկխոսելու պայմանավորվածությունը»։
***
Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, քանի որ իմ պատկերացմամբ նա ուներ բոլոր արժանիքները այդ պաշտոնի համար։
Ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան եռանկյունին կարող էր Հայաստանի համար մեծ օգուտներ բերել։
Իմ պատկերացմամբ մարդու էությունը դրսևորվում է կրիտիկական իրավիճակներում։
Ցավոք սրտի դժվար իրավիճակում Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել։
Սերժ Սարգսյան