Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին կրակահերթերը վերսկսվել են

Ղրղզստանի Լեյլեկ շրջանում՝ Տաջիկստանի հետ սահմանին, բախումները վերսկսվել են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև հակամարտությունը վերաճել է Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի առճակատման:

Սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Արյունահեղության հետևանքով երկու կողմից ավելի քան 150 մարդ է վիրավորվել, զոհվել՝ 20-ը։

 

Ձեզ կհետաքրքրի...