Վրաստանում սահմանվել է 2000 լարի տուգանք՝ տոնական օրերին գերեզմանատներ այցելելու համար. civic

Tuganq

 Վրաստանի կառավարության որոշմամբ` մայիսի 2-ից 4-ը ներառյալ գերեզմանատներ այցելելն արգելվում է, գրում է aliq.ge-ն։
Ավելին` արգելքը խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 2000 լարի՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման կարգավորումները խախտելու համար:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է՝ տուգանքը չի սահմանվի միայն թաղման արարողության դեպքում: ՆԳՆ-ն կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ենթարկվել գոյություն ունեցող կարգերին: Ի դեպ` զատկական տոների սահմանափակումներ սահմանվել էին նաև նախորդ տարի: Այն  ժամանակ գերեզմանատների մուտքերը 10 օր փակ էին: 

Վրաստանում  Զատկի տոնին քաղաքացիները գերեզմանատներում տոնական սեղաններ են բացում, ժամերով անցկացնում հարազատների շիրմաքարերի մոտ, նույնիսկ կենդանի երաժշտություն է հնչում: Երկու տարի է` այս ավանդույթը խախտվել է:

Հիշեցնենք՝ Վրաց Ուղղափառ եկեղեցին այս տարի Սուրբ Զատիկը նշելու է մայիսի 2-ին: Զատկի տոնի հետ կապված Վրաստանում ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարված:Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ երկրում մայիսի 4-11-ը կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր: Ելնելով մայիսի 9-ի և 12-ի տոներից, Վրաստանում ապրիլի 30-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ կլինեն հանգստի օրեր:

 

civic.am

Ձեզ կհետաքրքրի...