Հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի Քոմ նահանգի Շոկուհիե արդյունաբերական քաղաքում
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի Քոմ նահանգի Շոկուհիե արդյունաբերական քաղաքում գտնվող քիմիական գործարանում, գրում է segodnya.ua-ն:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ առնվազն վեց մարդ վիրավորվել է: Военный обозреватель թելեգրամյան ալիքում հրապարակվել է նաև պայթյունից տեսանյութ:
«Ցանկացած նման դեպքում դիտարկվում է երկու վարկած՝ տեխնածին և իսրայելական գործողություններ», — տեսանյութին կից գրել է թելեգրամյան ալիքը:
Կադրերում երևում է, թե ինչպես է ինչպես է խիտ, սև ծուխը երկնքում բարձրանում կրակով պատված շենքից: Ենթադրաբար, վթարը տեղի է ունեցել Moldan ընկերությունում: Դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան: