Կոչ ենք անում ԱՀ քաղաքացիներին զերծ մնալ անծանոթ կամ կասկածելի անձանց հետ անվստահելի գործարքներից. ԱՀ դատախազություն

Datakhazutyun

2020 թվականից առ այսօր քննությամբ դեռևս չպարզված անձը տարբեր հեռախոսահամարներով զանգելով ԱՀ քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող` բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և կարճ ժամկետում այդ գումարը ՀՀ-ից ուղարկելու կեղծ խոստումով մոլորեցնելու և խղճահարությամբ վստահություն ձևավորելու եղանակով միջնորդ տաքսու վարորդների միջոցով Արցախի մի շարք քաղաքացիներից պարբերաբար հափշտակել է տարբեր չափի գումար, գումարին տիրանալուց անմիջապես հետո չեզոքացնելով կապի բոլոր միջոցները: 

Նկատի ունենալով, որ խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու նկարագրված դեպքը շարունակվում է պարբերաբար կրկնվել, ուստի կոչ ենք անում ԱՀ քաղաքացիներին զերծ մնալ անծանոթ կամ կասկածելի անձանց հետ անվստահելի գործարքներից, իսկ սույն հրապարակմամբ ներկայացված իրավիճակում հայտնվելու դեպքում` անհապաղ հայտնել ԱՀ ոստիկանությանը:

 

ԱՀ դատախազություն

Ձեզ կհետաքրքրի...