Բաքվից ևս 3 գերի վերադարձավ. ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունի օդանավակայանում

3 geri

3 գերի Բաքվից վերադարձավ Հայաստան: Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ռազմական ինքնաթիռը  վայրէջք կատարեց Երևանի Էրեբունի օդանավակայանում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Հայկական ժամանակին» տեղեկացրեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Ձեզ կհետաքրքրի...