Մեխիկոյում մետրոկամուրջ Է փլվել գնացքի անցնելու ժամանակ

Mexico

 Մայիսի 3-ի երեկոյան Մեխիկոյում փլվել Է մայրաքաղաքային մետրոյի ճյուղերից մեկի՝ Olivos կայարանի մերձակայքում գտնվող մետրոկամուրջը, երբ դրա վրայով անցնում Էր գնացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է El Universal-ը:

Քաղաքի վարչակազմի նախնական տվյալների համաձայն, զոհվել Է 13 մարդ, եւս 70-ը վնասվածքներ են ստացել: Փլուզումը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ավտոմեքենան մխրճվել Է մետրոկամուրջի հենարաններից մեկի մեջ: Գնացքն անջատվել Է, կախված մնացած վագոններում փակված են մնացել շուրջ հիսնյակ ուղեւորներ: Այժմ տեղում աշխատում են հրշեջները, փրկարարները, ոստիկանությունը եւ բժիշկները, հիվանդանոցները պատրաստ են ընդունել տուժածներին: Քաղաքագլուխ Կլաուդիա Շայնբաումը Twiyyer-ում հաղորդել Է, որ մեկնել Է աղետի վայր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ձեզ կհետաքրքրի...