Մեկնարկել է սիրիացի երկու վարձկանի դատավարությունը

Siriaci

 Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ սկսվել է սիրիացի երկու վարձկանի դատավարությունը: Հայաստանում կալանավորված ազգությամբ արաբ, սիրիացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են մի քանի հոդվածով՝ ծանր հանցանքի համար. միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ՝ սպանության փորձ, քաղաքացիական անձանց, բնակչության վրա հարձակման փորձ: Ծանր այս հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում մինչև 20 տարի ժամկետով: Այս պահին նիստը շարունակվում է դռնփակ:

 

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...