Եթե չլսեն մեզ, 500 ավտոբուսով կփակենք քաղաքը․ բողոքի ակցիա Սարյան փողոցում
Մենք մատաղի գառներ չենք։ Այս մեքենաները, որ տեսնում եք, դրանք մի մասն էլ չեն, մենք 500-ից ավելի ավտոմեքենաներ, ավտոբուսներ ունենք ու հաստատ չենք սպասելու , որ մեզ մատաղի գառի պես մորթեն։ Այս մասին քիչ առաջ Սարյան փողոցում մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտային տուրիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ տրանսպորտային տուրիստական կազմակերպությունների ակցիան կապված է բանկերի հետ։ Ներկաները պնդում են՝ բանկերը հաշվի չեն առնում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ու սկսում են տույժեր կիրառել և դա այն դեպքում, երբ կառավարության կողմից հավաստիացումներ են եղել՝ հնարավոր է իրավիճակը ոլորտում շտկվի։
«Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ ու մեր իրավասությունները պաշտպանելու ենք։ Մենք ոչ թե անպարտաճանաչ վարկառուներ ենք, որոնք չեն կարողանում մարել իրենց վարկերը, այլ հարցը հասել է նրան, որ աշխարհում է այս վիճակը, շատ զարգացած երկրներում այս իրավիճակը կա ու Հայաստանը դեռ պետությունների հետ համեմատ լավ վիճակում է։ Մենք հորդորում ենք բոլոր բանկերին չվարվել այսպես։ Դեռ 1,5 տարի առաջ բոլորը զանգում էին, խնդում , որ իրենց հաճախորդը դառնանք, իսկ հիմա այսպես են վարվում։ Այս իրավիճակը ժամանակավոր է, նորից տուրիզմը զարգանալու է, նորից այս ոլորտը դառնալու է ձեր համար ամենացանկալի ոլորտը, որի միջոցով կարողանում եք հաճախորդներ շատ ունենալ»,- ասաց ակցիայի մասնակիցը։
auroranews.am