Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ: Նա ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Սերգեյ Լավրովը երեկ է ժամանել Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Լավրովը Հայաստանում է գտնվելու երկօրյա այցով:
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որից հետո նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։