«Վեոլիա Ջրի» անփութության հետևանքով 28-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է փոսում․

Posy

 Վերջին օրերին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 29/10 հասցեի դիմաց «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից դիտահորի փոփոխման պատճառով կիսատ փողած գործը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Մեծն «Վեոլիա Ջուրը», չգիտես ինչու, չի պահպանել անվտանգության տարրական կանոնները՝ բացակայում է արտաքին լուսավորությանը, ցուցանակները, որոնք վարորդներին կզգուշացնեն, որ նշված հատվածում աշխատանքներ են կատարվում, վարորդները կզգուշանան և կխուսափեն փոսի մեջ հայտնվելուց։ Մայիսի 5-ին Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Քեշիշյանը հերթական զոհն է դարձել «Վեոլիա Ջրի» պատճառով, ով գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է շինարարական աշխատանքների համար փորված «Վեոլիա Ջրի» փոսում, ինչի հետևանքով Կ․ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։  Փաստի առթիվ Գ․ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Մնում է մեծն «Վեոլիա Ջուրը» թերությունը կարճ ժամանակում լուծի, որպեսզի իրենց մեղքով հերթական անգամ վարորդը ավտոմեքենայով չհայտնվի փոսում։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...