6-րդ դասարանցի աղջնակը կրակել է երեք մարդու վրա

Dprocakan

 ԱՄՆ Այդահո նահանգի դպրոցներից մեկում վեցերորդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել ուսումնական հաստատությունում՝ վիրավորելով երեք մարդու, հայտնում է Associated Press-ը:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ աղջիկը պայուսակի մեջ ատրճանակ է ունեցել: Կրակոցների արդյունքում երկու ուսանող և մեկ մեծահասակ են վիրավորվել։ Ենթադրաբար նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, փոխանցում է Գազետան:

Վեցերորդ դասարանցուն զինաթափել է ուսուցչուհին, նա աղջկան պահել է մինչ ոստիկանության ժամանումը, որը դպրոցականին կալանքի տակ է առել:

«Այս պահին մենք շատ մանրամասներ չունենք այն մասին, թե ինչն է դրդել երեխային գնալ այդ քայլին, հետաքննություն է ընթանում»,- պատմել է Անդերսոնը:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...