Բելառուսը ստեղծել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն են ստեղծել: Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը։
Փետրվարին Ռուսաստանը Բելառուսին տեխնոլոգիաներ էր փոխանցել Covid-19-ի դեմ պատվաստանյութ արտադրելու համար, Լուկաշենկոն հույս ուներ, որ մինչև աշուն բելառուսական դեղամիջոց կստեղծեն։ Մինչդեռ պատվաստանյութը ստեղծվել է մայիսի 6-ին։
«Մենք երեկ ստացել ենք մեր պատվաստանյութը», — ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք` ապրիլին տեղեկություն տարածվեց, որ Բելառուսի նախագահը հանձնարարել է հնարավորինս արագ ստեղծել COVID-19-ի լավագույն պատվաստանյութը։