Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին

Fransian

 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել անհապաղ ազատել Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիներին:

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել դեռևս անազատության մեջ պահվող մնացած բոլոր հայ գերիներին: Նախօրեին Ադրբեջանի կողմից երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ էր այս առումով»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության Թվիթերի էջում արված գրառման մեջ:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի 5-ին արված հայտարարությունը: 

Ձեզ կհետաքրքրի...