Իսկ Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան

L

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապակել՝ կից գրելով.

«Նախկինում և հիմա …: Իսկ Մանե Գևորգյանին հորդորում եմ լրագրողի հետ կես ժամ նույն տարածքում կանգնելիս նախ բարևել ու երբեք ձեռքերը չերկարացնել: Անհամաչափ ուժ կիրառողներն էլ պետք է հիշեն պատասխանատվության մասին»:

 Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն: Որոշ լրատվամիջոցների թույլ չտվեցին մոտենալ նրան, իսկ Armnews.am-ի լրագրող Անի Գեւորգյանը հեռվից կարողացավ   Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ի՞նչ խղճով է Եռաբլուր եկել, այնտեղ լինելով ի՞նչ զգացողություն է ունենում: Փաշինյանը չպատասխանեց լրագրողին, փոխարենը նրա խոսնակ Մանե Գեւորգյանը դիմեց լրագրողին. «Անի ջան, կարո՞ղ է իրար հետ զրուցենք մի հատ»:

 

Ձեզ կհետաքրքրի...