Ալիեւը բացատրեց, թե ինչու է Ռուսաստանի հետ քննարկվում Զանգեզուրի միջանցքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցման գործում առաջընթացի մասին: «Ինչպես գիտեք, այս մասին ասված է նոյեմբերի 10-ին կայացած համատեղ հայտարարության մեջ: Այդ ժամանակվանից ի վեր, Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի հանդիպումներին շատ լուրջ քայլեր են ձեռնարկել այս հարցում: Վստահորեն կարող եմ ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի », — ասել է Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը (AZTV) տված հարցազրույցում:
Ալիևը նաև բացատրեց, թե ինչու է այդ հարցը քննարկվում Ռուսաստանի Դաշնության հետ: «Հայաստանի երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին: Հետևաբար, մենք ռուսական կողմի հետ քննարկում ենք այդ հարցը», — ասաց նա:
РИА Новости