Ադրբեջանը Ֆրանսիային խնդրում է օգնել «բացահայտել հայերի ռազմական հանցագործությունները»

Azerbaijan

 Ադրբեջանի դեսպանությունը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ կոչ անելով համագործակցել «Ադրբեջանի քաղաքացիների, ինչպես նաև մարդկության դեմ գործված ռազմական հանցագործությունների վերաբերյալ ճշմարտությունը վերականգնելու հարցում»:  

Դիմումով Ադրբեջանը Ֆրանսիային նաև խնդրում է Հայաստանին օգնել՝ պարզելու համար Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 4 000 ադրբեջանցիների ճակատագիրը, նաև օժանդակել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքների ականազերծմանը: 

Տպավորություն է, թե ադրբեջանցի դիվանագետներն ամենևին չեն հետևում Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին, մոռացել են, որ Ֆրանսիայի Սենատը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչում է, իսկ նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է գալիս Շուշին ու Հադրութը հայկական կողմին վերադարձնելու, ինչպես նաև հնարավորինս արագ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին վերադառնալու կոչով:

Infoteka24

Ձեզ կհետաքրքրի...