Իսրայելի ու Գազայի միջև վերսկսվել են հրթիռակոծությունները

 

 Իսրայելի ու Գազայի միջև վերսկսվել են հրթիռակոծությունները: Գազայի հատվածում գործող ՀԱՄԱՍ-ի ուժերը մի քանի անգամ արդեն հրթիռակոծել են Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմը: Հրթիռներ են արձակվել նաև Իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի կողմից դեպի Գազայի հատված: Երկու կողմերում բացվել են ապաստարանները, խոշոր բնակավայրերում պարբերաբար գործում են տագնապ ազդարարող շչակները: Գազան հաղորդել է, որ իսրայելական հրթիռից 3 պաղեստինցի երեխա է զոհվել Գազայում: Իսրայելական կողմը հերքել է լուրը՝ ասելով, թե երեխաներն իսկապես զոհվել են, սակայն նրանց մահվան պատճառը եղել է ոչ թե իսրայելական ռումբը, այլ՝ պաղեստինյան ռումբի անհաջող արձակումը: Գազայում, ընդհանուր առմամբ, զոհվել է 9 մարդ: Զոհվել է նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բարձրաստիճան հրամանատար Մուհամեդ Աբդալլա Ֆաիդը: Վերջին մեկ ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 40 հրթիռ: Գազայի հատվածի հետ սահմանին 80 կմ շառավղով Իսրայելը հայտարարել է հատուկ դրություն:

Ձեզ կհետաքրքրի...