Սև լճի տարածքում իրավիճակը սկսել է կայունանալ. Ռուս սահմանապահները հսկողության տակ են պահում իրավիճակը. Wargonzo

Sev lich

Ռուս սահմանապահները վերահսկողության տակ են պահում իրավիճակը Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Wargonzo-ն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Բաքվի կողմից իսկապես տեղի է ունեցել սադրանք, սակայն ռուս բանակցողների փաստարկներն ունեցան իրենց ազդեցությունը, և ադրբեջանական զորքը դադարեցրել է նոր դիրքերի տեղակայումը։ Սև լճի տարածքում իրավիճակը սկսել է կայունանալ։ 

Սա առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը փորձում է ընդլայնել դիրքերը, այդ թվում նաև ՌԴ խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքում։ 
102-րդ ռազմաբազայից և խաղաղապահներից բացի Սյունիքում տեղակայված են նաև ռուս սահմանապահներ, որոնք հսկողության տակ են պահում Սև լճում տիրող իրավիճակը։

Ձեզ կհետաքրքրի...