Հրեա երիտասարդները երթ են կազմակերպել Բատ-Յամում և սկսել են ջարդել արաբական խանութները
Հրեա երիտասարդների տասնյակ ներկայացուցիչներ երթ են կազմակերպել Բատ-Յամ քաղաքում և սկսել են ջարդել արաբական խանութները, հաղորդում է «Հաարեց» պարբերականը:
«Ապստամբները ջարդել են պատուհանները, նետել առարկաներ և ռասիստական կարգախոսներ բղավել»,- ասված է նյութում:
Ավելի վաղ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Լոդ քաղաքում, որտեղ բնակչության մեծ մասն արաբներ են։ Այնտեղ ցուցարարները ջարդուխուրդ են արել տեղի շուկան և հրեական կրոնական դպրոցի շենքը, այրել տասնյակ ավտոմեքենաներ։ Երեկոյից Լոդում պարետային ժամ է սահմանվել, ավելի վաղ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել:
auroranews.am