Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ

hrtirner

 Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ: Այս մասին հայտնում են Իսրայելի զինված ուժերից՝ փոխանցում է РИА Новости-ն:

Միաժամանակ Թել Ավիվը, իր հերթին, հակամարտության սրումից հետո թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» մոտ 600 ռազմական օբյեկտ:

BBC-ի հաղորդմամբ՝ արաբա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով զոհվել է 67 պաղեստինցի և 7 իսրայելցի: Կան տասնյակ վիրավորներ: Ձերբակալվել է 374 մարդ:

Ձեզ կհետաքրքրի...