Արա Այվազյանը դուրս եկավ կառավարության հերթական նիստի կեսից.

Durs ekav

Այսօր ընթացող կառավարության հերթական նիստի ընթացքում  ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դուրս եկավ նիստի կեսից։ 

Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ բան խոսեց ու հեռացավ:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՀԺ-ին փոխանցեց, որ Այվազյանը պայմանավորված զրույցներ ուներ։ Հարցին՝ ո՞ւմ հետ, խոսնակը նշեց, որ ԱԳ նախարարի հրապարակային հանդիպումների և զրույցների մասին մենք հայտում ենք համապատասխան հաղորդագրության միջոցով:

Ձեզ կհետաքրքրի...