Վիտալի Բալասանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման

odanavakayan

 Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է, բայց շահագործման մասին առայժմ որոշում չի ընդունվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ 

«Ստեփանակերտի օդանավակայանն այժմ տեխնիկապես հագեցած է և պատրաստ է շահագործման։ Բանակցությունները վարում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Պարզ նպատակ է դրվում, որ մարդասիրական բեռները վայրէջք կատարեն Ստեփանակերտի օդանավակայանում»,-ասաց Բալասանյանը։ 
Առայժմ շահագործման մասին որևէ որոշում չի ընդունվել։   
Իր հերթին Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիային ասաց, որ օդանավակայանի գործարկումը գլխավոր հարցերից մեկն է մնում: 
«Ես կարծում եմ, որ դրա համար ժամանակ է պետք», — նշեց Բաբայանը։ 
Նախարարը չի բացառում, որ ապագայում հնարավոր կլինի օդանավակայանն օգտագործել ուղևորատար չվերթերի համար, սակայն «այդ ուղղությամբ պետք է աշխատել»: 
Հիշեցնենք, որ 2020թ.-ի վերջին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կսկսի աշխատել։ 

Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն վերանորոգվել էր և պատրաստ էր ինքնաթիռներ ընդունել 2012 թ․-ին: Սակայն Բաքվի հակազդեցության պատճառով դա տեղի չունեցավ։ 

Ձեզ կհետաքրքրի...