Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին

Adam

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցի՝ մեր քաղաքականությունը աջակցել է Ադրբեջանի նախագահին գնալ ռազմական սրման՝ հղի նոր պատերազմի վտանգով»,-հայտարարել է կոնգրեսականը:

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը «սովորաբար ոտնահարում է հարևանների ինքնիշխանությունը։ Նա Բայդենի վարչակազմին հորդորել է ավելի խորապես ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքում, այժմ ավելի առարկայական, քան՝ երբևէ:

Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ Պետական քարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։

Ձեզ կհետաքրքրի...