Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի. Արշավիր Ղարամյանը լուսանկարներ է հրապարակել

Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է.

«Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3549 մ)։

Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի նկարներում պատկերված է լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով (կանաչ հատվածները) տեսանելիությունը։

Տեխնիկական միջոցների (տեսադիտարկման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային) կիրառման դեպքում այն կդառնա մի քանի տասնյակ կմ»։

Ձեզ կհետաքրքրի...