Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․

Sahmanin

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են։ 

«Կողմերը եզրահանգման են եկել։ Ինչքանով ինձ հայտնի է, ժամը 10։00-ի կողմերը ադրբեջանցիները վերադառնալու են իրենց դիրքեր»,-նշեց Վահե Հակոբյանը՝ ընգծելով, որ որոշման հետ կապված, սակայն, վերապահումներ կան։ 

Թե ինչ վերապահումների մասին է խոսքը, նախկին մարզպետը չի բարձրաձայնել։ 

«Այս պահին իրավիճակը Սյունիքում նորմալ է, կրակոցներ, լարվածություն չկա»,-ամփոփելով խոսքն ասաց Վահե Հակոբյանը։ 

Հիշեցնենք, որ Սև լիճ կոչվող տարածքում ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ էին եկել և հրաժարվում էին հետ գնալ։ Հայկական կողմը ռուս խաղաղապահների հետ բանակցություններ էին վարում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար։ 

 

24news.am

Ձեզ կհետաքրքրի...